Վրաստանում կորոնավիրուսով վարակման 14 նոր դեպք է հայտնաբերվել, ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը հասել է 1 264-ի: Այս մասին տեղեկատվությունը տեղադրված է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքում՝ stopcov.ge, փոխանցում է վրացական Առաջին ալիքը։
Ինչ վերաբերում է առողջացողներին, ապա նրանց թիվն աճել է 44-ով և կազմում է 1 054:
Արտասահմանից բուժման նպատակով տեղափոխվել է Վրաստանի 41 քաղաքացի։ Երկրում կորոնավիրուսից մահացել է 17 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 6 930 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ՝ 263:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







