Ամուլսարի համար պայքարող բնապահպաններն այսօր ԱԺ-ի դիմաց են հավաքվել՝ պահանջելով ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ՇՄԱԳ-ին 2016-ին տրված դրական եզրակացությունը և վերջնականապես չեղարկել Ամուլսարի շահագործումը:
Նրանք իրենց հետ ունեն «Ժողովրդավարությունն Ամուլսարում է, ոչ թե Երևանում», «Կեցցեն ջերմուկցիները, որ ապրելու են հանքակերներից ազատված Ամուլսարի շուրջ» բովանդակությամբ պաստառներ։ Ոստիկանները նրանց մոտեցան ու հորդորեցին 2 րոպեի ընթացում ազատել տարածքը, հակառակ դեպքում նրանց բերման կենթարկեն ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով։
Ոստիկանները բերման ենթարկեցին մի քանի ակտիվիստների։
Նշենք, որ բնապահպաններն ի սկզբանե զբոսնում էին ԱԺ այգում, գործնագործ խաղում։ Նրանք նշում էին, որ այս կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







