- Օգոստոսի 8-ի երեկոյան Հայաստանից Լիբանան է մեկնել հումանիտար օգնությամբ առաջին ինքնաթիռը՝ բեռնված 12 տ դեղորայքով և բժշկական գույքով՝ https://bit.ly/31DB33c
- Օգոստոսի 9-ին «Զվարթնոց» օդանավակայանից երկրորդ հատուկ չվերթով Լիբանան ուղարկվեց հերթական մարդասիրական օգնությունը։ Այս անգամ օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության կողմից։ Ինչպես Armenia today-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Հայաստանի կառավարությունը առանձին ինքնաթիռ է տրամադրել, որպեսզի Արցախի ժողովուրդը կարողանա իր օգնությունն ուղարկել Լիբանանում բնակվող իր հայրենակիցներին:
Բեյրութ են ուղարկվել սննդամթերք, մասնավորապես՝ մոշի, վարդի մուրաբա, ծիրանի, դեղձի, սալորի ջեմեր, որոնք արտադրվել են Արցախում՝ https://bit.ly/31E0kKu
- Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հատուկ քննչական ծառայության միջնորդությունը՝ ՀԾԿՀ նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին կալանավորելու վերաբերյալ՝ https://bit.ly/30FFQlA, ավելի վաղ Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչը Armenia Today-ին հայտնել էր Ռոբերտ Նազարյանի ձերբակալության մասին՝ https://bit.ly/31F95Et
- Ուժային կառույցների նախկին և ներկա ներկայացուցիչների բախումը. Հայաստանի իրավապահ մարմինները մտադիր են ձերբակալել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ https://bit.ly/2XJ5HHt, աժիոտաժը նախկին ոստիկանապետի անձի շուրջ չի հանդարտվում՝ Վլադիմիր Գասպարյանը մտադիր է դատի տալ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը, ռադիոկայանն իր հերթին մեղադրում է նախկին ոստիկանապետին իր լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մեջ, որոնք ռեպորտաժ էին պատրաստում Սևանա լճի ափին ապօրինի մասնավոր տների մասին՝ https://bit.ly/2PCHopU
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40.410-ի՝ https://bit.ly/31AhZTv
- Վլադիվոստոկում տրանս-խաղաղօվկիանոսյան տանկերին շնորհվել է Առնո Բաբաջանյանի անունը՝ https://bit.ly/33L0IKa
- Ախալքալաքում օգոստոսի 8-ի երեկոյան սկսված անկարգությունների ընթացքում հրկիզվել է 4 տուն և հյուրանոց։ Նախնական տեղեկություններով՝ բախումը սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով՝ https://bit.ly/33IATdz, Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ կասկածվողին՝ https://bit.ly/2Cev6kL
- Բեյրութի նավահանգստում պայթյունի զոհերի թիվը հասել է 158-ի, տուժել է ավելի քան 6 հազար մարդ՝ https://bit.ly/2DOG4xE
- Բեյրութում իրավիճակը վատանում է բողոքի ակցիաների պատճառով։ Շաբաթ օրը Բեյրութում զանգվածային ցույցեր են սկսվել։ Ցուցարարները պահանջում էին երկրի ողջ քաղաքական վերնախավի հրաժարականը։
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կոչ է արել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։ Նա դիմել է ցուցարարներին և հայտարարել, որ ընտրությունները «կարող են լուծում դառնալ ճգնաժամից դուրս գալու համար»` https://bit.ly/2PBfmeA
- Լիբանանյան Քրիստոնեական Կատաիբ կուսակցությունը հայտնել է խորհրդարանից իր երեք պատգամավորների հեռանալու մասին։ Նրանց թվում են Փոլա Յակուբյանը՝ Լիբանանի վեց կին օրենսդիրներից մեկը՝ https://bit.ly/30HRjkB
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






