Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:45

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ կասկածվողին

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ կասկածվողին

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է Ախալքալաքում անկարգություններից հետո սպանության մեջ մեղադրվողի ձերբակալության մասին: Այս մասին հայտնում է «Новости-Грузия»-ն։

Կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու-պահելու մեղադրանքով ձերբակալվել է 37-ամյա Ա.Գ.-ն: Քննությունը պարզել է, որ կոնֆլիկտի հողի վրա նա վիրավորել է 27-ամյա Կ. Մ.-ին: Երիտասարդը մահացել է հիվանդանոց ընդունվելուց անմիջապես հետո:

Որպես իրեղեն ապացույց՝ ոստիկանները մեղադրյալից առգրավել են հանցագործության գործիքը։  Ձերբակալվածին սպառնում է 7-15 տարվա ազատազրկում։

Նշվում է, որ օգոստոսի 8-ի երեկոյան տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մի քանի մարդ է տուժել։  Հանրային հեռուստաընկերության տեղեկություններով՝ Ախալքալաքի հիվանդանոց է դիմել երեք մարդ։ Նրանցից մեկը դանակահարվել է մեջքի շրջանում, երկուսը ստացել են ձեռքի մատների կոտրվածքներ։  Երեքն էլ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուց հետո լքել են հիվանդանոցը։

Հաղորդվում է, որ Ախալքալաքում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը եւ ՆԳՆ հատուկ առաջադրանքների ստորաբաժանման տեխնիկան: Քաղաքի մուտքերում և ելքերում ուժեղացվել է հսկողությունը։  Զուգահեռաբար ողջ գիշերվա ընթացքում աշխատանքը շարունակել են քրեագետ-փորձագետները։  Քննչական գործողություններն իրականացվել են սպանության վայրում և ևս մի քանի վայրերում, որտեղ տեղի են ունեցել անկարգությունները։

Օգոստոսի 9-ի առավոտյան Ախալքալաք է ժամանել Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Վլադիմիր Բորցվաձեն։  Նրա խոսքով՝ այդ ժամանակ քաղաքում իրավիճակը հանգիստ է եղել։

Վրաստանի ՆԳՆ-ն անկարգությունների փաստով առանձին վարույթ է սկսել։  «Խմբային բռնության կազմակերպման և դրան մասնակցելու փաստով շարունակվում է հետաքննությունը՝ մեղավորներին պարզելու և ձերբակալելու նպատակով»,-գործակալությունը մեջբերում է ՆԳՆ մամուլի ծառայության հաղորդագրությունը:

Ախալքալաքում անկարգությունները սկսվել են օգոստոսի 8-ի երեկոյան։ Բախումների ընթացքում հրկիզվել են 4 տուն և հյուրանոց։  ԶԼՄ-ների տվյալներով՝ բախումները սկսվել են Կուլիկամ գյուղից երիտասարդի սպանության պատճառով։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+