ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակել է «Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին» հարցազրույցների շարքի երրորդ մասը։
Հարցին` նրան մեղադրում էին, որ ապրիլյան պատերազմում կորցրեցինք 800 հա տարածք, արդյոք սա իսկապե՞ս հաղթանակ էր:
«Այո՛, անկասկած սա հաղթանակ էր, հաղթանակ էր քանակապես գերազանցող, անակնկալ հարձակված և իր զինանոցում եղած գրեթե բոլոր զենքերը օգտագործած հակառակորդի նկատմամբ: Մենք պաշտպանեցինք մեր բոլոր քաղաքաներն ու գյուղերը, և հաջողությամբ հետ մղեցինք նրանց լայնածավալ հարձակումները: Նրանց նպատակը մի քանի հարյուր հեկտար հող գրավելը չէր: Բայց եկեք խոսենք 800 հեկտարի մասին: Պարզվում է, որ ավելի ճշգրիտ չափումների դեպքում այն 400 հեկտար է և ոչ թե՝ 800: Պատերազմից հետո իմ ասածն այն էր, որ նրանք կարողացել են 800 000 հեկտար անվանգության գոտուց հետ վերցնել 800 հեկտար, այսինքն՝ 0, 1 տոկոսը»,- նշել է Սարգսյանը:
«Պատերազմի ընթացքում ես չեմ պնդել, որ այդչափ տարածքը մեր բանակը ետ վերցնի, ես առավելությունը տվել եմ մեր զինվորների կյանքին: Ես իմ որոշման մեջ եղել եմ վճռական»,- ասաց երրորդ նախագահը պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ դուք զինված ուժերին հրաման չտվեցիք վերցնելու անվտանգության գոտու այդ հատվածը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







