Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 166 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 39985-ի: Օգոստոսի 7-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 32008 է, փաստացի բուժվում է 6972-ը, գրանցվել է մահվան 777 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 172994 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 39819 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







