Հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է Երևանի նախկին քաղաքապետ, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին։ Այս տեղեկությունը Armenia Today-ին հաստատեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից՝ նշելով, որ լրացուցիչ տեղեկատվությունը կներկայացվի ավելի ուշ:
Մինչդեռ, ինչպես հաղորդում է hraparak.am-ը, Ռոբերտ Նազարյանից մինչև կալանքը պահանջել են ցուցմունք տալ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործերից մեկի շրջանակներում՝ փոխարենը խոստանալով դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







