Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը առաջիկայում սպասվող ինքնաթիռի հետ կմեկնի Բեյրութ՝ տեղում մեր համայնքի կարիքներին ծանոթանալու և մեզ ներկայացնելու։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ այս որոշումը կայացրել են այսօր քննարկումների արդյունքում։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նշեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացնեն, ծրագրեր են քննարկվում ինքնաթիռի մեկնման վերաբերյալ։
«Կարծում եմ՝ այսօր օգնության չափաքանակն ու տեսակը, ամենայն հավանականությամբ, վերջնական և ամբողջությամբ կունենանք։ Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ օրը»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







