Ամուլսարի շահագործման դեմ հանդես եկող քաղաքացիներն այս պահին նստացույց են իրականացնում՝ շարունակելով փակել դեպի հանք տանող ճանապարհը:
Ավելի վաղ ոստիկանները պահանջել են ազատել ճանապարհի երթևեկելի մասը, որից հետո լարվածություն է առաջացել ոստիկանների և բողոքի ակցիայի մասնակիցների միջև:
Ինչպես որոշ ԶԼՄ-ների հայտնել է ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը, ոստիկանները բերման են ենթարկել 7 հոգու:
Ամուլսարում արդեն երկրորդ օրն է, ինչ բողոքի ակցի է ընթանում՝ ընդդեմ հանքի շահագործման: Երեկ Ամուլսարի պահակակետում «Լիդիան Արմենիա»-ի պահնորդները տարածքից դուրս էին բերել Ամուլսարի պահապանների վագոն-տնակը, ինչից հետո էլ վերսկսվել են բողոքի ակցիաները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







