Բուհեր չընդունված դիմորդներն այսօր շարունակել են իրենց բողոքի ակցիան, որը դրսևորվել է յուրահատուկ ձևով։
«Այսօր տեղի ունեցավ պահանջատեր դիմորդ շարժման մասնակիցների և Արայիկ Հարությունյանի հանդիպումը։ Հանդիպումն այնքան էլ արդյունավետ չէր, պարոն Հարությունյանը բառեր չէր գտնում մեր հարցերին պատասխանելու համար. բառամթերքը թույլ չէր տալիս»,- գրել է դիմորդ Հայկ Բաբալյանն ու հրապարակել լուսանկարներ։
«Իսկ եթե մի փոքր ավելի լուրջ, ապա սա մեր բողոքի ակցիան է ընդդեմ Արայիկ Հարությունյանի։ Մարդ՝ որն օրեր շարունակ անտեսեց մի շարք երիտասարդների, արհամարհեց դիմորդներին, անգամ չհամաձայնեց հանդիպել մեզ հետ։ Պարո՛ն Հարությունյան, հիասթափությունը Ձեր անձի հանդեպ հատել է բոլոր սահմանները, Դուք այլևս կործանված եք… ի դեպ, այս կերպարն ենք ստացել, քանի որ սոցիալական ցանցում և բազմաթիվ լրատվական կայքերում Արայիկ Հարությունյանին ներկայացնում են հենց այսպես»,- գրել է Բաբալյանը։
Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել էին, որ Արայիկ Հանրությունյանը չի հանդիպի դրական միավորներ ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդների հետ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







