Հայաստանում ՌԴ դեսպանատունը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանից Ռուսաստան առաջիկա չվերթների մասին:
Դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 8 – ին չվերթեր են նախատեսված Երևան – Սոչի և Երևան-Դոնի Ռոստով երթուղիներով (չվերթերի համարն ու ժամը ճշտվում են):
Օգոստոսի 10 – ին նախատեսված են Երևան – Կալուգա և Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթերը: Օգոստոսի 5 – ին կկայանա նաև Գյումրի-Մոսկվա չվերթը (տեղական ժամանակով ժամը 15:50-ին):
Հաղորդվում է, որ չվերթով մեկնելու համար նախապատվությունը կտրվի նախևառաջ ՌԴ քաղաքացիներին։ Չվերթին գրանցվելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով (https://www.gosuslugi.ru/395443/1):
Նշվում է, որ օդանավում տեղերի քանակը սահմանափակ է։ Ցուցակները կձեւավորվեն պետական ծառայությունների գրանցման հիման վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







