ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Թրամփին անվանել է Սպիտակ տան «անբարո» առաջնորդ։ Նման կարծիք ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին օգնական Ջոն Բոլթոնը արտահայտել է El Pais թերթին տված հարցազրույցում։
«Ես կարծում եմ՝ նա անբարոյական նախագահ է, որը կենտրոնացել է այն ամենի վրա, որը կօգնի նրան վերընտրվել», — ասել է Բոլթոնը:
«Ես նրան տասնյակ անգամ բացատրել եմ, որ Կորեական թերակղզին 1945 թվականին բաժանվել է, սակայն նա դա երբեք չի մտապահել։ Մարդիկ արդեն տեղյակ են, որ նա քիչ բան գիտի պատմության մասին և շահագրգռված չէ դրա ուսումնասիրությամբ։ Այլ դեպքերում նա Թերեզա Մեյին (Միացյալ Թագավորության վարչապետ 2016-2019 թվականներին) չէր ասի Մեծ Բրիտանիան իսկապե՞ս միջուկային գերտերություն է»,- ասել է Բոլթոնը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







