Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են՝ օգոստոսի 3-ի դրությամբ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում բուժման մեջ է գտնվում 14 աշխատակից, աշխատանքի են վերադարձել 39-ը:
«Անմիջական շփում ունեցած աշխատակիցներն ինքնամեկուսացված են»,- տեղեկացնում է Գլխավոր հարկադիր կատարողի մամուլի քարտուղար Վարդուհի Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում:
Նշվում է, որ հարակադիր կատարումն ապահովող ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ ծառայության Երևան քաղաքի առանձին բաժիններ դեռ շարունակում են աշխատել սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.
??Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն բաժին-4
??Էրեբունի-Նուբարաշեն բաժին -3
Ընդգծվում է, որ ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







