Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում ակտիվորեն շարունակվում են գնդակոծությունների հետևանքով վնասված մոտ 100 շինությունների վերականգնման աշխատանքները:
Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է մարզպետ Հայկ Չոբանյանը՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ։ Նա տեղեկացրել է նաև, որ մեկնարկել է Այգեպար գյուղի փողոցների ասֆալտապատման աշխատանքները։
Մարզպետը տեղեկացրել է, որ օգոստոսի 1-ին այցելել է Այգեպար և Ներքին Կարմիրաղբյուր գյուղերի գնդակոծությունից առավել տուժած գյուղերը:
«Վերականգնման աշխատանքներն ավարտելու ենք հնարավոր ամենասեղմ ժամկետներում, և մեր բնակիչներն ունենալու են ավելի լավ տներ, քան ունեցել են հրետակոծությունից առաջ», — գրել է Հայկ Չոբանյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







