5-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է մարտական հրաձությամբ մարտավարական զորավարժություն: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Բարդ ռելիեֆային տեղանքում անցկացված զորավարժության ընթացքում ստուգվել են վաշտի մարտական պատրաստականությունն ու մարտական պատրաստության աստիճանը, զինծառայողների համակարգված և օպերատիվ գործելու կարողությունները, կատարելագործվել են հաստիքային զենքերից մարտական խնդիրների կատարման հմտությունները։
Տեղեկացնում ենք նաև, որ 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում հուլիսի 30-ին անցկացվել է շարային ստուգատես և վերակարգի հրահանգավորում։
Ստորաբաժանումների հրամանատարները ստուգել են զինծառայողների փաստաթղթերի առկայությունը, արտաքին տեսքը, զենք-զինամթերքը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն` այսօր վաղ առավոտյան ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







