ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆյսբուքայն էջում տեղեկացրել է, որ խորհրդակցությունից դուրս գալիս, Հայկ Մարությանից ձայնային հաղորդագրություն է ստացել:
«Մտածում եմ՝ հերթական աշխատանքային բարդ խնդրի մասին է լինելու. ինչպես միշտ: Ալարելով միացնում եմ հաղորդագրությունը ու լսում հետևյալը.
— Պարոն վարչապետ, ուզում եմ մի հումորային բան պատմել: Էսօր քաղաքապետարանի վարչություններից մեկի՝ մի «100 տարվա» աշխատողի հարցնում են՝ հը ի՞նչ կա, ո՞նց են գործերը: Պատասխանում է՝ ա՛յ ախպեր, ուր ա՞ գործ: Մենակ աշխատանքն ա մնացել:
Հենց էսպես էլ ապրում են մեր սիրած քաղաքապետարանում: Եւ ոչ միայն»,-գրել է ՀՀ վարչապետը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







