Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38550-ի: Հուլիսի 31-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 28997 է, փաստացի բուժվում է 8587-ը, գրանցվել է մահվան 738 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 163736 թեստավորում։ Այլ պատճառով մահվան ելքերը 228 են։
Հիշեցնենք, որ երեկվա դրությամբ գրանցվել էր կորոնավիրուսային հիվանդությա 38196 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







