- Հուլիսի 30-ի լույս 31-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 14 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 155 կրակոց՝ https://bit.ly/3k0ZwrQ
- Հայաստանում բուն զորակոչի մեկնարկից՝ հուլիսի 1-ից սկսած, նոր տեսակի կորոնավիրուս է ախտորոշվել մոտ 30 զորակոչիկի մոտ։ Նրանցից 13-ը արդեն ապաքինվել է՝ https://bit.ly/314OxVp
- ՀՀ զինված ուժերին նվիրաբերվել է 50.000 պաշտպանիչ դիմակ՝ https://bit.ly/3hTCr8i
- «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերությունները վերջին 12 օրերի ընթացքում տպավորիչ աճ են արձանագրել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ հուլիսի 17-27-ն ընկած ժամանակահատվածում հիմնադրամին նվիրաբերվել է ավելի քան 313 միլիոն դրամ՝ https://bit.ly/2D2YGKc
- Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակի սրումը տագնապ է առաջացնում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծել խաղաղ միջոցներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ լրատվության բաժնի պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը՝ https://bit.ly/3fjLUnM
- Ռուսաստանի և Հայաստանի մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել Վրաստանի հետ սահմանին ՝ Բագրատաշենի անցակետում: Նրանք խնդրել են, որպեսզի իրենց սահմանը հատելու հնարավորություն տրվի՝ https://bit.ly/3gja8A2
- Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինները դադարեցրել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը՝ https://bit.ly/3ff36Lf
- «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ։ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը մանրամասներ է ներկայացրել առաջադրված մեղադրանքների մասին՝ https://bit.ly/2XeZG4R
- ՀՀ Կառավարությունը երեկ ընդունել է մի շարք որոշումներ, ըստ այդմ՝ մանկատներում խնամված 24 անձ կստանա բնակարանի գնման վկայագրեր՝ https://bit.ly/31aqvZo, Օրբելի փողոցում գտնվող շենքը կօտարվի մրցույթով․ այդ տարածքում կկառուցվի հյուրանոց՝ https://bit.ly/30bVDs2, բազմաբնակարան որոշ շենքեր կօտարվեն իրական արժեքից ցածր արժեքով՝ https://bit.ly/3k7avQu, պետությունը կփոխհատուցի սոցիալական տան կացարանում բնակվող միայնակ կենսաթոշակառուների կոմունալ ծախսերը՝ https://bit.ly/3k01mZJ
- ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարար՝ https://bit.ly/2CWQziB
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 259 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 38196-ի՝ https://bit.ly/39GG2DU, կորոնավիրուսից մահվան ևս 5 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 728-ի՝ https://bit.ly/338jyul, կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ՝ https://bit.ly/3jVkqIL
- ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ներկայացրել է առաջիկա օրերին Մոսկվայից դեպի Երևան և Գյումրի նախատեսված չարտերային չվերթների ժամանակացույցը՝ https://bit.ly/3hTv8xz
- Բարերար Ջորջ Բաղումյանը 250 հազար դոլար կփոխանցի «Իմ քայլը» հիմնադրամին՝ հայ զինծառայողների համար՝ https://bit.ly/3k10tjU
- Աշխատանքից ազատվել են սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մի շարք աշխատակիցներ՝ https://bit.ly/33aGDfP
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







