Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:34

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի «նոխազը». Վահրամ Ավետիսյան

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի «նոխազը». Վահրամ Ավետիսյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանը հայտնեց, որ շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը՝ նշելով, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորիներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:

Հարցին, որ հայրը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն Ավետիսյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հավանականության շուրջ՝ Ավետիսյանը նշեց, որ թեկնածուն չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը:

«Անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյո՞ք Վճռաբեկ դատարանը գործը քննող դատարան է, թե՝ ոչ, արդյո՞ք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց թեկնածուն։

Ավետիսյանը նշեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է:

Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել:

Ավետիսյանը նաև ասաց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը:

Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն:

Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը. ՍԴ դատավորի թեկնածու

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հանդիպումը ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանը հայտնեց, որ շուրջ երեք ժամ տևած քննարկման ժամանակ պատգամավորները հասցրել են տալ բոլոր հետաքրքրող հարցերը՝ նշելով, որ իր տված պատասխանները կօգնեն պատգամավորներին կազմել մոտեցում հետագա գործընթացների ու զարգացումների մասին:

Հարցին, որ հայրը եղել է դատավոր «Մարտի 1-ի» գործով, և տուժողների իրավահաջորդները մտավախություն ունեն Ավետիսյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հավանականության շուրջ, Ավետիսյանը նշեց, որ թեկնածուն չի պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանում առկա դատական խնդիրներն ու չի պատրաստվում դառնալ դատական համակարգի մեղքերի նոխազը:

«Անհրաժեշտ է հստակ պարզել դատարանի գործառույթը, արդյոք վճռաբեկ դատարանը գործը քննո՞ղ դատարան է, թե՞՝ ոչ, արդյոք առկա՞ են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին: Իմ հայրն արդեն շուրջ 5 տարի է՝ թոշակի է գնացել, և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»,- նշեց թեկնածուն։

Ավետիսյանը նշեց, որ եթե ընտրվի ՍԴ դատավոր ու իր հոր հետ կապված որևէ վեճ հասնի Սահմանադրական դատարան, ապա «ՍԴ մասին» օրենքը հստակ հարաբերությունները կարգավորում է:

Շահերի բախման դեպքում դա հանդիսանում է տվյալ գործով անհամատեղելիության հիմք և միջնորդավորված էլ չի կարող մասնակցել:

Ավետիսյանը նաև ասաց, որ այս պահին իր թեկնածության առաջադրումից հրաժարվելու որևէ հիմք չի տեսնում ու խորհուրդ տվեց սպասել իրադարձությունների զարգացմանը:
Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի հետ 2008-ին դատախազությունում աշխատանքի անցնելուց հետո է շփվել, որը եղել է շատ կարճ ժամանակահատված՝ նշեց ՍԴ թեկնածուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+