Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 30-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 37,937-ի, հիվանդներից 27,824-ն արդեն բուժվել է, մահացել է 723 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 228 դեպք, ապաքինվել է 162-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,155 դեպք, մահացել է 17 մարդ, հիվանդներից 929-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 31,221 դեպք, 438 մարդ մահացել է, 24,495-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 228,924 դեպք, ապաքինվել է՝ 212,557-ը, գրանցվել է մահվան 5,659 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 298,909-ի, ապաքինվել է 259,116 մարդ, արձանագրվել է 16,343 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 828,990-ի, ապաքինվել է 620,333 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 13,673 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







