«Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դուստր Գրետա Դրամփյանը նույնպես հայտնվել է դիմորդների ցուցակում, որոնք բարձր միավորներ են ստացել, բայց բուհ չեն ընդունվել:
Այս մասին հայտնում են կուսակցության լրատվական ծառայությունից։
«Այս հիմքով Գրետա Դրամփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ չեղարկելու կառավարության այն որոշումը, որով շուրջ 1000 դիմորդ դուրս է մնացել մրցույթից։ Հայտնում ենք Ձեզ, որ ՀՀ վարչական դատարանը հատուկ վարույթի ընթացակարգով՝ հինգ դատավորի մասնակցությամբ, քննելու է Գրետա Դրամփյանի հայցը՝ ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարության։ Պահանջով՝ վերացնել կառավարության այն որոշումը, որով սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը», — ասված է հաղորդագրության մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







