Հայաստանից հուլիսի 29-ին ՌԴ Նովոսիբիրսկ-Երևան երթուղով վերադարձելէ ևս 128 ռուսաստանցի: Տեղեկությունը հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը։
«ՀՀ քաղաքացիների համար նախապատրաստվող Երևան-Նովոսիբիրսկ-Երևան երթուղով չվերթի մասին տեղեկություններ ստանալուց հետո դեսպանատունն աշխատել է տվյալ թռիչքը ռուսաստանցիներին հայրենիք վերադարձնելու նպատակով օգտագործելու հնարավորության ուղղությամբ: Անհրաժեշտ համաձայնեցումներ են ձեռք բերվել Ռուսաստանի տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբի հետ: Արդյունքում մենք ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 29-ին նշված չվերթով տուն է վերադարձել ևս 128 ռուսաստանցի»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ընդհանուր առմամբ, Հայաստանից դուրս է բերվել 3186 մարդ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







