Շուտով կսկսվեն Չինարի, Բաղանիս, Դիտավան և Վազաշեն գյուղերի ջրամատակարարման բարելավման ծրագրերը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Շնորհակալություն մեր գործընկերոջն ու բոլորին, ում հանգանակության շնորհիվ կիրականացվեն այս կենսական ծրագրերը՝ հանուն Տավուշի զարգացման»,- գրել է մարզպետը։
Հայաստան համահայկական հիմնադրամն էլ ֆեյսբուքյան էջում գրում է, որ ծրագրի շահառուները կդառնան վերոնշյալ չորս համայնքների 3330 բնակիչները։ Զուգահեռաբար, Նոյեմբերյանի հիվանդանոցում տեդադրվում են արևային վահանակներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







