Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ ոմանք ցանկանում են կորոնավիրուսից հետո նոր կարգ սահմանել աշխարհի համար, սակայն նոր համաշխարհային կարգն այլևս ամբողջությամբ արևմտյան չի լինի:
«Պետք է հիշել, որ նախագահ Թրամփն ասել է, որ մենք 7 տրիլիոն դոլար ենք ծախսել նոր աշխարհակարգի հաստատման համար, սակայն անհաջողություն է կրել», — ասել է նա:
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նպատակն էր աշխարհում ստեղծել վտանգի մթնոլորտ, որպեսզի նրանք կարողանան աշխարհում գերիշխել զինվորականների հաշվին:
«Նրանք թույլ են տվել մեծ սխալ իրենց հաշվարկներում, և ռազմական միջամտությունը նորմա է դարձել համաշխարհային քաղաքականության մեջ ԱՄՆ կողմից», — հավելել է Զարիֆը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







