Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:56

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

Armenia Today-ն առանձնացրել է տպագիր մամուլի առավել ուշագրավ հրապարակումները

«Հրապարակ» օրաթերթ

  1. Թերթի փոխանցմամբ՝ երկու օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կադաստրի պետի տեղակալ է նշանակվել Նարինե Ավագյանը։ Նա արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի օգնականն էր, երբ վերջինս ղեկավարում էր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը։ Այս նշանակումն իշխող թիմում բուռն քննարկումների տեղիք է տվել․ շատերի կարծիքով՝ չի կարելի այդքան «իջնել» եւ նախկինում միջին օղակներում աշխատած, առավել եւս նախկինների օգնականներին բարձր պաշտոնների նշանակել, ինչը ցույց է տալիս այս իշխանության կադրային սնանկությունը։ Թերթին հայտնել են նաեւ, որ թեեւ պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել, սակայն Նարինեի համար միջնորդել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահ Արսեն Մկրտչյանը, որի մոտ եւս՝ ԱԺ-ից հետո, Նարինե Ավագյանն օգնական է աշխատում։
  2. Կառավարության կողմից Վահրամ Ավետիսյանի առաջադրումը ՍԴ դատավոր, խորացրել է ՀԱԿ-Նիկոլ Փաշինյան անջրպետը։ Ըստ թերթի՝ դա անակնկալ է եղել նաեւ Վահե Գրիգորյանի համար, ոը կարծում է, որ ՍԴ-ն նախկինների «լծից» ազատագրելու իր ջանքերն արդյունք չեն տվել, քանի որ ՍԴ է գործուղվում նախկին իշխանությունների դատական սպասարկուի որդին։ Մինչ այդ քննարկվել է Արտակ Զեյնալյանի թեկնածությունը, սակայն վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փոխել է որոշումը։ Չի բացառվում, որ Զեյնալյանի թեկնածությունն էլ ներկայացնի Արմեն Սարգսյանը։
  3. Նիկոլ Փաշինյանը, կառավարության վերջին նիստում խոսելով արցախյան հարցի մասին, խոսել էր նաեւ հակամարտության շփման գծում մոնիտորինգի մեխանիզմների կիրառման մասին, որից հրաժարվել էր պաշտոնն ստանձնելուց անմիջապես հետո։ Շատերի մեջ տպավորություն է ստեղծվել, թե նա որոշել է վերադառնալ Վիեննա-Ժնեւ-Սանկտ Պետերբուրգ պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի ժամանակ։ Թերթը ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանից ճշտել է՝ խոսքը Ժնեւ-Վիեննայի մասի՞ն է։ «Մենք բազմիցս հայտարարել ենք եւ շարունակելու ենք պնդել, որ սահմանամերձ միջադեպերը կանխելու համար պետք է ներդրվեն ռիսկերի նվազեցման մեխանիզմներ, այդ թվում՝ ե՛ւ տեղերում միջազգային դիտորդների թվի ավելացում, ե՛ւ նրանց մշտական տեղակայում, ինչպես նաեւ ուղիղ կապ եւ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմների ներդրում»,- ասել է նա: «Ինչպես տեսնում ենք` ոչ մի խոսք Սանկտ Պետերբուրգ-Ժնեւ-Վիեննա պայմանավորվածություններին վերադարձի մասին»,-եզրակացրել է թերթը։«Ժողովուրդ օրաթերթ»
  4. «Հայաստանում դեղերի շուկայում որոշակի թանկացումներ են արձանագրվել: Օրաթերթը փոքրիկ շրջայցի ընթացքում պարզել է, որ զգալի բարձրացել է ճնշման համար կիրառվող «Նորմոդիպին» կոչվող դեղը: Տվյալ դեղի 10 մգ-անոցի մեկ հատիկը 110 դրամից թանկացել է՝ դառնալով 230 դրամ, իսկ, ահա, 5 մգ-անոցի մեկ հատիկը վաճառվում է 120-130 դրամով:  «Վալերիանա» (Կատվախոտ) գիշերային դեղի հատիկների տուփը 290-300 դրամից թանկացել է՝ դառնալով 350 դրամ: Իսկ «Վալերիանայի» մյուս՝ հանրությանը հայտնի դեղին հատիկները 90 դրամի փոխարեն այժմ վաճառվում է 100-120 դրամ: Թանկացել է նաեւ խոլեստերինի դեմ կիրառվող «Ատորիս»-ը. 30-հատանոց տուփը 3150 դրամից դարձել է 3300 դրամ: Ցավազրկող «Տեմպալգին» դեղամիջոցի 20 հատանոց տուփը 700 դրամից թանկացել է՝ դառնալով 840 դրամ: Թերթը տեղեկացնում է, որ D վիտամինի հատիկներն են 20 դրամով թանկացել՝ 100-ից դառնալով 130 դրամ: Բարձրացել է նաեւ C վիտամինի գինը. մեկ հատիկը նախկինում 120 դրամով էր վաճառվում, այժմ՝ 140 դրամ»:
  5. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծն այդպես էլ վերջնական տեսքով դեռ հավանության չի արժանացել կառավարության կողմից, եւ շարունակվում են բուռն քննարկումները: Ըստ թերթի՝ դեռեւս այս տարվա փետրվարի 24-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացվել էին խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվել են բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտների օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները: Այդ քննարկումը, ինչպես նաեւ նախագծի հանրային լսումները բավական բուռն են անցել, եւ շատ դրույթների հետ նաեւ պատգամավորներն ունեն էական անհամաձայնություններ, եւ նաեւ դա է պատճառը, որ այն դեռ վերջնական տեսքի չի բերվել: Բանն այն է, որ այդ նախագծով առաջարկվում էր լուծարել նաեւ բարձրագույն որակավորման կոմիտեն, որին համաձայն էր նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Ըստ թերթի, սակայն  ընդհանուր առմամբ քննարկումները ցույց են տվել՝ ոչ բոլորն են կողմ այդ տարբերակին, եւ չի բացառվում, որ նախագծի վերջնական տարբերակում այդ դրույթը հանվի: «Ընդգծենք՝ վերջին շրջանում լարվել են նախարարի եւ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանի հարաբերությունները. վերջինս անգամ հրաժարականի դիմում ներկայացրեց, սակայն այն այդպես էլ չստորագրվեց, եւ վերջինս շարունակում է աշխատել: Եվ հիմա կարծես թե փորձ է արվում Գոգյանին լռեցնել հենց կառույցի լուծարման հեռանկարով»,-գրել է թերթը:«Ժամանակ» օրաթերթ
  6. «Ժամանակ» թերթը գրում է, որ ԲՀԿ խմբակցությունը լքող հաջորդ պատգամավորը կարող է լինել Միքայել Մելքումյանը: «Շատերն են նկատել, որ նախկինում քաղաքականապես ակտիվ Մելքումյանը վերջին ժամանակահատվածում խիստ պասիվ է և չկա հրապարակային գործունեության դաշտում: Ըստ որոշ տեղեկությունների՝ այդ ամենը կարող է կապված լինել նրա դեմ հարուցված քրեական գործերի հետ»,-գրել է թերթը։
  7. Ըստ թերթի՝ ՀՀԿ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում են, որ նա ներքին քննարկումների ժամանակ հայտարարել է, որ մինչև հաջորդ տարվա ապրիլ իմաստ չունի զբաղվել ակտիվ ընդդիմադիր գործունեությամբ և առավել ևս պահանջել վարչապետ Փաշինյանի հրաժարականը: «Սարգսյանը դա հիմնավորում է այն հանգամանքով, որ Փաշինյանը դեռևս ունի հանրային մեծ աջակցություն, և նրա դեմ ուղղված քննադատությունը չի ընկալվում հասարակության լայն շերտերի կողմից»:
  8. «Կառավարությունը սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը հայտարարում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով: Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով: Այս վարժական հավաքները որևէ կապ չունեն սահմանային լարվածության հետ, քանի որ դրանք կրում են պլանային բնույթ և իրականացվում են ամեն տարի»,-հայտնել է թերթը:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+