Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ չմտածված գործողություններից:
Այս մասին Մեդվեդևը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի գլխավորությամբ կայացած Անվտանգության խորհրդի մշտական անդամների հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Ադրբեջանի և Հայաստանի սահմանին շարունակվող լարվածության հարցը:
«Երևանը և Բաքուն պետք է ձեռնպահ մնան չմտածված գործողություններից», — նշել է Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







