Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +8°
  • Երևան+8°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+6°
  • Կապան+9°
  • Սևան0°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 16:14

Կիրիլ Առաջինը Երևանին և Բաքվին երկխոսության կոչ է անում

Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, Մոսկվայի և Համայն Ռուսիո Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով երկխոսության գնալ և չտրվել սադրանքներին: Նա ընդգծել է, որ հակամարտության յուրաքանչյուր սրում ընկալում է որպես սեփական ցավ:

«Այսօր Ռուս ուղղափառ եկեղեցին հակամարտության երկու կողմին էլ երկխոսության կոչ է անում: Հայաստանի և Ադրբեջանի կրոնական համայնքները նման երկխոսություն վարելու փորձ ունեն, ինչն այսօր շատ պահանջված է: Կոչ եմ անում չտրվել այն ուժերի սադրանքներին, որոնց ձեռնտու է Կովկասում լարվածության ավելացումը»,-ասվում է ՌՈՒԵ կայքում հրապարակված հայտարարությունում:

Պատրիարքի համոզմամբ՝ Կովկասում նոր պատերազմն անխուսափելիորեն կներգրավի տարատեսակ ահաբեկիչների և ծայրահեղականների, որոնք երկար ժամանակով տարածաշրջանը կզրկեն խաղաղությունից ու կայունությունից:

Պատրիարքն ընդգծել է, որ ՌՈՒԵ-ն տարիներ շարունակ խաղաղասիրական գործունեություն է վարում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակում՝ ստեղծելով եռակողմ երկխոսություններ, ինչն էլ թույլ է տալիս դիմել Հայաստանի և Ադրբեջանի կրոնական առաջնորդներին:

«Սիրելի՛ եղբայրներ, խնդրում եմ ձեզ պահպանել այն ձեռքբերումները, որոնց մենք հասել ենք եղբայրական հանդիպումների ընթացքում»,-նշել է պատրիարքը:

Ըստ նրա՝ ՌՈՒԵ-ն ջերմեռանդորեն աղոթում է հանուն հակամարտության շուտափույթ կարգավորման:

«Լիահույս ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ մեզ համար եղբայրական ժողովուրդներն իրենց մեջ ուժ և խելամտություն կգտնեն թշնամանքին վերջ տալու, անվստահության մակարդակը նվազեցնելու և առկա խնդիրների հարցում փոխընդունելի որոշումների հասնելու համար»,-ասված է հայտարարությունում:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+