- Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։ Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց՝ https://bit.ly/2WOsa5a
- Հուլիսի 23-ին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է հուլիսի 14-ին ծանր վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Բագրատի Մուրադյանը՝ https://bit.ly/3hwIkIC
- Հ1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասել է, որ թե՛ հարձակողական ԱԹՍ-ները, թե՛ պաշտպանողական ՀՕՊ միջոցներն իրենց առջև դրված խնդիրը փայլուն կատարեցին՝ https://bit.ly/39n5I8x
- Հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից հարձակում ձեռնարկվեց Տավուշի մարզի մեր սահմանապահ դիրքների ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը ոչ միայն ետ մղեցին հակառակորդի հարձակումները, այլև նրան պատճառեցին էական վնասներ․ ադրբեջանական կողմը կրել է էական կորուստներ, այդ թվում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի, ներառյալ գերժամանակակից տեխնիկայի, ինչը հայկական ռազմական ուժի, մտքի և ռազմարդյունաբերական համալիրի ակնհայտ հաղթանակն է։ Այս մասին հուլիսի 23-ին՝ կառավարության նիստի մեկնարկին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ https://bit.ly/30AvRwo
- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Երևանի մոտեցումները ԼՂ հակամարտության և տարածաշրջանային իրավիճակի վերաբերյալ՝ https://bit.ly/30Awsy8
- Տավուշի մարզի հրետակոծված համայքները վերականգնելու համար կառավարությունը կհատկացնի 25 մլն դրամ՝ https://bit.ly/3f068CS
- Կառավարությունը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը՝ https://bit.ly/39owCg3
- Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից՝ https://bit.ly/2CAcqfz
- «Բարգավաճ Հայաստանը» տեղեկացված չի եղել Սերգեյ Բագրատյանի մտադրության մասին․ Տոնոյան՝ https://bit.ly/2CLlq1l
- «Твой дом» ցանցի առևտրային կենտրոններից անհետացել են հայկական արտադրության ապրանքները: Այս մասին РБК-ին հայտնել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը՝ https://bit.ly/2WQALnX
- Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 469 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 36162-ի՝ https://bit.ly/3eVn0KY,Հայաստանում կորոնավիրուսից մահվան ևս 10 դեպք է գրանցվել, մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 688-ի՝ https://bit.ly/2CJzBUr
- Եվրոպական դատարանը 22.07.2020 թ. բավարարել է Ադրբեջանի Հանրապետությունում անազատության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի գործով հրատապ միջոց կիրառելու մասին դիմումը՝ https://bit.ly/2ZSX8uZ
- ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը չի ընդգրկելԿոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի հատկացումների օրենքում փոփոխություն մցնելու նախագիծը, որը փորձում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները՝ https://bit.ly/3jzm6qZ
- Իսպանացի սենատորը մտահոգություն է հայտնել ՀՀ-ի և ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ՝ https://bit.ly/3fXEgRh
- Հուլիսի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ գումարված ազգային անվտանգության խորհրդի նիստի արդյունքում հերթական հակահայկական հայտարարությունն է ընդունվել՝ https://bit.ly/2BrLU7t
- ԱՄՆ կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողությունները, կոչ արել վերանայել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին օգնության տրամադրումը՝ https://bit.ly/30LCyfe
- Սերգեյ Լավրովը հանդիպել է ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ՝ https://bit.ly/3jEoQnk
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







