Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 24-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 36,162-ի, հիվանդներից 25,244-ն արդեն բուժվել է, մահացել է 688 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 187 դեպք, ապաքինվել է 144-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,085 դեպք, մահացել է 16 մարդ, հիվանդներից 911-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 28,980 դեպք, 391 մարդ մահացել է, 20,974-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 223,315 դեպք, ապաքինվել է՝ 206,365-ը, գրանցվել է մահվան 5,563 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 284,034-ի, ապաքինվել է 247,230 մարդ, արձանագրվել է 15,074 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 795,038-ի, ապաքինվել է 580,330 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,892 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







