Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 23-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 35,693-ի, հիվանդներից 24,766-ն արդեն բուժվել է, մահացել է 678 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 183 դեպք, ապաքինվել է 144-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,073 դեպք, մահացել է 16 մարդ, հիվանդներից 907-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 28,633 դեպք, 385 մարդ մահացել է, 20,443-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 222,402 դեպք, ապաքինվել է՝ 205,214-ը, գրանցվել է մահվան 5,545 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 281,413-ի, ապաքինվել է 244,840 մարդ, արձանագրվել է 14,853 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 789,190-ի, ապաքինվել է 572,053 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,745 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







