Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:23

Պատգամավորները քննարկել են դրական միավոր ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդների բողոքները

Պատգամավորները քննարկել են դրական միավոր ստացած, սակայն բուհեր չընդունված դիմորդների բողոքները

Հուլիսի 22-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել բուհական ընդունելության քննությունների թեմայով աշխատանքային քննարկում, հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ, տեղակալներ, պատգամավորներ, ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ քննարկումն  առնչվում է դրական միավոր ստացած, սակայն չընդունված դիմորդների բողոքին: Նշվել է, որ բարձր միավորներ ստացած դիմորդները դուրս են մնացել, իսկ 7.5-8 միավոր ստացածներն ընդունվել են, քանի որ գերակայությունը տրվել է առաջին հայտին:

Պատգամավորները կարծիք են հայտնել, որ պատշաճ չի իրազեկվել ընդունելության քննությունների նոր կարգը, համաձայն որի՝ առաջնահերթությունը տրվում է դիմորդի լրացրած առաջին հայտին, ինչն էլ շփոթության տեղիք է տվել:

Քննարկման մասնակիցները հնչեցրել են բազմաթիվ հարցեր, ներկայացրել առաջարկներ: Մասնավորապես առաջարկ է հնչել պահանջարկ ունեցող մասնագիտությունների համար նախատեսել լրացուցիչ տեղեր: Որպես օրինակ` մատնանշվել է արտասահմանցի ուսանողների համար նախատեսված տեղերը:

ԳԹԿ փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրել է, որ այս պահին առկա է 11.000 թափուր տեղ, իսկ դրական միավորներով չընդունված դիմորդները 739-ն են: Նրանց առաջարկվել է մասնակցել ընդունելության երկրորդ փուլին: Ըստ նրա՝ 500-ից ավելի դիմորդ արդեն դիմել են. արդյունքները կամփոփվեն հուլիսի 25-ին:

Անդրադառնալով առաջին հայտին գերակայություն տալու որոշման ոչ պատշաճ իրազեկման հարցին՝ Կարո Նասիբյանը նշել է, որ դիմորդներն առցանց չէին կարող լրացնել դիմում-հայտը՝ առանց հաստատելու, որ կարդացել են ծանուցումը, որտեղ էլ նշված է եղել գերակայությունն առաջին հայտին տալու մասին տեղեկատվությունը: Բացի այդ պատրաստվել է ընդունելության քննությունների փոփոխությունների մասին տեսահոլովակ, որը ցուցադրվել է հանրային հեռուստաընկերության եթերով:

ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը, պատասխանելով պատգամավորների՝ լրացուցիչ տեղեր ավելացնելու առաջարկին, տեղեկացրել է, որ այս տարի՝ նախքան ընդունելության քննությունները, ըստ բուհերի ներկայացրած պահանջարկի՝ նախապես  լրացուցիչ տեղեր ավելացվել են:

Ամփոփելով քննարկումը՝ պատգամավորներն ընդգծել են, որ կլինեն հետեւողական եւ կաջակցեն խնդրի լուծման տարբերակներ գտնելուն:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+