Թուրքիան կշարունակի ներկա գտնվել հարևան Սիրիայում այնքան ժամանակ, քանի դեռ նրա ժողովուրդը ձեռք չի բերել ազատություն և անվտանգություն: Նման պնդմամբ հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք կշարունակենք մնալ այս երկրում, քանի դեռ մեր եղբայրական հարևան Սիրիայի ժողովուրդը ձեռք չի բերել ազատություն և խաղաղություն։ Այժմ նրանք Սիրիայում այսպես կոչված ընտրություններ են անցկացնում։ Կարո՞ղ են նման ընտրություններ տեղի ունենալ։ Որտե՞ղ են այն երկրները, որ խոսեն ժողովրդավարության մասին»,- Անկարայում ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







