Հուլիսի 21-ին Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային նախաճաշը Մոսկվայում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեսպաններ Փոլադ Բյուլբյուլ օղլիի և Վարդան Տողանյանի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Անդրկովկասում անվտանգության ապահովման, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման խնդիրները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման հեռանկարները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







