Իսրայելը երկու անգամ գրոհել է իրանամետ զինված կազմավորումների դիրքերը Դամասկոսի հարավային շրջաններում: Այս մասին հայտնել է սաուդյան Al Hadath հեռուստաալիքը, հաղորդում է ТАСС-ը։
Ըստ հեռուստաալիքի տեղեկատվության՝ գիշերային գրոհին մասնակցել են Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները, որոնք հարվածներ են հասցրել շիաների «Հըզբոլլահ» ջոկատների հրամանատարական կետին, որոնք կռվում են սիրիական բանակի կողմից:
Իրանամետ զինված կազմավորումների առնվազն հինգ մարտիկ է սպանվել գիշերային հարձակման հետեւանքով, հայտնել է Al Hadat -ը: Վերջինիս տվյալներով՝ օդից իսրայելական գրոհի ընթացքում իրանամետ զինված ջոկատների եւս չորս անդամ վիրավորվել է: Ուղղաթիռները գործողությանը միացել են Էլ Քիսվայի եւ Սահնայայի արվարձանների հրթիռակոծումից հետո, որտեղ կենտրոնացած են իրանամետ ուժերի ճամբարները եւ զինապահեստները: Իսրայելը հարձակումը ձեռնարկել է օկուպացված Գոլանի բարձունքներից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







