Սիրիայի խորհրդարանական օրենսդրական 3-րդ շրջանի ընտրությունների կենտրոնական ընտրական հանձնախումբը հուլիսի 19-ի գիշերը հաշվարկել է ընտրությունների արդյունքները, հաղորդում է «Գանձասար»-ը։
Երկուշաբթի առավոտյան՝ ժամը 7:00-ից երեկոյան ժամը 7:00-ը, երկրի մի շարք նահանգների ընտրական որոշ կենտրոններում տեղի են ունեցել կրկնակի ընտրություններ:
Այսօր՝ հուլիսի 21-ին, առավոտյան Սիրիայի կենտրոնական ընտրական հանձնախումբը պետք է հայտարարի ընտրությունների վերջնական արդյունքները։
Ըստ նախնական տվյալների՝ ընտրությունների արդյունքով Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ են ընտրվել երեք հայ պատգամավորներ՝ Հալեպից Ժիրայր Ռեիսյանը և իրավաբան Լյուսի Իսկենյանը, Դամասկոսից՝ դոկտոր Նորա Արիսյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







