Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:09

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

Վրաստանի ԱԳՆ-ն հերքում է ադրբեջանական լրատվամիջոցի տեղեկությունը

Վրաստանի ԱԳՆ-ն ապատեղեկատվություն է անվանել ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունը, ըստ որի՝ Սերբիայից և Ռուսաստանից Վրաստանի տարածքով Հայաստան են բերվել ականանետեր։

Այս մասին հայտնում է «Ինտերպրեսնյուզը»՝ հղում անելով Վրաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության դեպարտամենտին։ Ըստ հաղորդագրության՝  ԱԳՆ-ից հայտնել են, որ Վրաստանին ու Ադրբեջանին կապում են ռազմավարական գործընկերությունը և երկու ժողովուրդների միջև վաղեմի բարեկամությունը, որը զարգանում և խորանում է:

«Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի կողմից տարածվել է ապատեղեկատվական բնույթի հրապարակում, որը պարունակում է բազմաթիվ անճշտություններ։ Ցավոք, ադրբեջանական կարծես թե լուրջ ինտերնետ-պարբերականը օբյեկտիվորեն նկարագրում է փաստերը, մոլորեցնում հասարակությանը և փորձում ստվեր գցել վրաց-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և բարեկամության վրա։

Մեկ անգամ ևս ընդգծում ենք, որ Վրաստանին ու Ադրբեջանին կապում են ռազմավարական գործընկերությունը և երկու ժողովուրդների միջև վաղեմի բարեկամությունը, որը զարգանում և խորանում է, երկու երկրներն էլ կարևոր դեր են խաղում տարածաշրջանում և այդ թվում՝ համատեղ իրականացնում են բազմաթիվ տարածաշրջանային և միջազգային կարևոր նախագծեր: Այս հոդվածը կրում է տենդենցիոզ բնույթ և ուղղված է երկու ռազմավարական գործընկեր երկրների միջև հարաբերություններում արհեստական խնդրի ստեղծմանը», — հայտարարել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+