Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:21

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը

Կապանում գործարկվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը

Սյունիքի մարզի Կապան համայնքում դեռևս 2019 թվականի վերջին սկսված, 2020-ին շարունակված աննախադեպ երկարությամբ զիփլայնի կառուցման ծրագիրը մոտեցավ ավարտին։ Հուլիսի 20-ին պաշտոնապես բացվում է Հայաստանի ամենաերկար զիփլայնը։ Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը։

«Այս ծրագրով Կապանը դառնում է հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Համավարակը հաշվի առնելով՝ բացումը լինելու է բաց տարածքում։ Ներկաներին տրամադրվելու են դիմակներ, ախտահանիչ միջոցներ։ Պահպանվելու են անվտանգության բոլոր կանոնները»,- ասաց Գեղամ Միրոյանը։

Զիփլայնի ծառայություններից հենց այսօր՝ հուլիսի 20-ին, օգտվողներն արդեն նախապես գրանցվել են։ Գեղամ Միրոյանը նշեց, որ բավական հետաքրքվողներ կան։ Տոմսի արժեքը 10 հազար դրամ է։

Կապանի՝ երկու մասից բաղկացած զիփլայնի ընդհանուր երկարությունը 1750 մետր է, մեկ կետից մյուս կետի երկարությունը 1080 մետր է, այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից: Նախագծի ինժեները վստահեցնում է, այն իր երկարությամբ ու տեղակայմամբ առանձնանում է տարածաշրջանում։ Զիփլայնն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, անցնում է քաղաքի վրայով:

Արագությունը ճոպանի վրա հասնում է մինչև 120 կմ/ժ։ Մասնագետը նշում է, որ անվտանգության առումով որևէ խնդիր չկա: Աշխատանքները կատարվել են ամենաբարձր մակարդակով: Այցելուների հետ տեղում աշխատանք կկատարվի, կլինի հրահանգավորում:

Զիփլայնի նախագիծը զբոսաշրջության ոլորտում Կապանի 2020 թվականի առաջին խոշոր ներդրումային ծրագիրն է։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+