Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախի մարտական դիրքերից մեկը։
Ինչպես հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Հարությունյանը շաբաթ օրը պաշտպանության բանակի շտաբի պետ Կամո Վարդանյանի ուղեկցությամբ այցելել է Արցախի (գուցե և աշխարհի) ամենաբարձր մարտական դիրք, որը տեղակայված է Գոմշասարի (բարձրությունը՝ 3,724 մ) ուղղությամբ:
Պողոսյանի հաղորդմամբ՝ Արցախի ղեկավարը դիրքապահների հետ ամբողջ գիշեր մարտական հերթապահություն է իրականացրել՝ անձամբ հետևելով առաջին գծի այդ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







