Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 19-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 34,462-ի, հիվանդներից 23,123-ն արդեն բուժվել է, մահացել է 631 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 167 դեպք, ապաքինվել է 134 -ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,018 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 895-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 27,133 դեպք, 349 մարդ մահացել է, 18,450-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 218,717 դեպք, ապաքինվել է՝ 201,013-ը, գրանցվել է մահվան 5,475 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 271,606-ի, ապաքինվել է 235,300 մարդ, արձանագրվել է 13,979 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 765,437-ի, ապաքինվել է 546,863 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 12,247 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







