ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք:
Նշվում է, որ COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, միևնույն ընտանիքի անդամներ, որոնք նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ: COVID-19 –ի ախտորոշմամբ երկու հիվանդի առողջական վիճակը ծանր է, չորսինն էլ՝ միջին ծանրության:
Armenia Today-ը կազմել է ինֆոգրաֆիկա, որը ցույց է տալիս Արցախում կորոնավիրուսով վարակման դեպքերն օրական կտրվածքով.
▪️ 167 (+4)- վարակվածների ընդհանուր թիվը
▪️ 134 (+1)– առողջացածներ
▪️ 33- փաստացի բուժվողներ
▪️ 55– մեկուսացված
▪️3587 (+83)- թեստավորման ընդհանուր թիվը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







