Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Բելառուսի Հանրապետություն: Կառավարության ղեկավարը հուլիսի 17-ին Մինսկում կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, հայտնում է վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Միջկառավարական խորհրդի նիստին կմասնակցեն ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները` Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Ղրղզստանի Հանրապետության վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասքար Մամինը: Նիստը կնախագահի Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցի ընթացքում հանդիպում կունենա նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







