Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+7°
  • Կապան+7°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 09:58

Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները․ Բաքոյան

Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները․ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը հայտարարեց, որ  եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները՝ նշելով, որ եզդիները պատրաստ են մեկնելու սահման և աջակցելու մեր զինվորներին:

«Վերջին օրերին Ադրբեջանի սադրիչ ռազմական գործողությունները հայկական կողմից արժանանում են արժանագույն պատասխանի: Եզդիական համայնքը դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները»,- նշեց նա։

Բաքոյանը կոչ արեց նաև օտար երկրներում ապրող եզդիներին նույնպես զորավիգ լինել հայ ժողովրդին՝ պատրաստ պայքարելու նաև դիվանագիտական ճակատում:

ԱԺ-ի նախագահ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով Ռուստամ Բաքոյանի խոսքին, ավելացրեց, որ առաջին անգամ չէ, որ եզդի ժողովուրդն անվերապահորեն հայ ժողովրդի հետ է. «Գիտեք, մեր եղբայրական զգացմունքները միմյանց նկատմամբ մեկ անգամ չէ, որ փորձություն են բռնել»,- ընդգծեց նա:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+