Վերջին շաբաթվա ընթացքում առողջապահական համակարգի լարվածությունը որոշակիորեն թուլացել է, և մենք վերլուծում ենք, որ լարվածության թուլացումը պայմանավորված է հակահամաճարակային գործողությունների և դիմակների կրման ծավալների ընդլայնման հետ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, կառավարության նսիտում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ նշեց, որ համեմատական անցկանցելով երկու շաբաթների վաղեմության թվերի հետ՝ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիներին պատշաճ բուժօգնություն ցույց տալու առումով ունենք էական առաջընթաց։
«Թվի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների, որ կառավարությունն ու ազգաբնակչությունն իրականացնում են։ Արդեն 4 օր է, չունենք տանը հոսպիտալացման սպասող քաղաքացիներ, ինչպես նաև չունենք այլ բժշկական հաստատություններում մեկ այլ ԲԿ տեղափոխման սպասող պացիենտներ»,- ասաց Թորոյանը։
Նախարարը հայտնեց, որ ծայրահեղ ծանր ու ծանր քաղաքացիների թիվը մոտ 650 է, մոտ 50 –ն էլ միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքերին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







