Armenia Today-ը ներկայացնում է Հարավային Կովկասի և սահմանակից պետություններում նոր տիպի կորոնավիրուսով (COVID-19) վարակվելու տվյալները հուլիսի 16-ի առավոտյան դրությամբ:
Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 33,005-ի, հիվանդներից 21,348-ն արդեն բուժվել է, մահացել է 592 մարդ։
Արցախում արձանագրվել է կորոնավիրուսի 153 դեպք, ապաքինվել է 124-ը։
Վրաստանում գրանցվել է վարակման 1,004 դեպք, մահացել է 15 մարդ, հիվանդներից 873-ն արդեն բուժվել են:
Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 25,672 դեպք, 326 մարդ մահացել է, 16,695-ը՝ ապաքինվել:
Թուրքիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 215,940 դեպք, ապաքինվել է՝ 197,733-ը, գրանցվել է մահվան 5,419 դեպք:
Իրանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 264,561-ի, ապաքինվել է 227,561 մարդ, արձանագրվել է 13,410 մահվան ելքով դեպք։
Ռուսաստանում կորոնավիրուսով հիվանդացածների թիվը հասել է 746,369-ի, ապաքինվել է 523,249 մարդ, արձանագրվել է մահվան ելքով 11,770 դեպք։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







