Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:
Ընդհանուր առմամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 1003 դեպք: Ապաքինվել է ևս 3 պացիենտ և ապաքինվածների թիվը կազմում է 873: Բացի այդ, բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 31 քաղաքացի:
Կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 պացիենտ: Կարանտինի ռեժիմում է մնում 5640 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 244-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







