Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հայտնաբերվել, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Ըստ կայքի տվյալների՝ մինչ այդ Վրաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսի 999 դեպք։ Բուժվել են ևս 13 հիվանդներ, բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 857:
Դրա հետ մեկտեղ Վրաստանի 31 քաղաքացի բուժման է տեղափոխվել արտասահմանից:
Նոր կորոնավիրուսից երկրում մահացել է 15 հիվանդ։
Կարանտինի ռեժիմում գտնվում է 5001 քաղաքացի, իսկ ստացիոնար հսկողության տակ՝ 219:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







