2014 թվականին, երբ հրադադարից հետո առաջին խոշոր հրետակոծությունն էր արձանագրվել Տավուշի մի շարք գյուղերում, Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և Հայկակ Արշամյանի հետ ուղևորվեցինք այդ գյուղեր՝ ժողովրդին դուխ տալու և իրենց հետ անհանգիստ գիշերն անցկացնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Շատ մեծ դժվարությամբ հասանք նաև Մովսես գյուղ, որի ճանապարհն անմխիթար վիճակում էր: Այսօր ճանապարհը վերականգնված է, ինչը նշանակում է արագություն, օպերատիվություն, հետևաբար՝ հաջողություն դիմագրավելու գործում»,- գրել է նախարարը:
https://www.facebook.com/arayik.harutyunyan/posts/10158509272333501
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







