Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:56

«Հայոց եկեղեցու պատմությունը» և «Հայոց լեզուն» պարտադիր առարկաներ են․ Հարությունյան

«Հայոց եկեղեցու պատմությունը» և «Հայոց լեզուն» պարտադիր առարկաներ են․ Հարությունյան

«Հայոց եկեղեցու պատմությունը» եւ «Հայոց լեզուն» պարտադիր առարկաներ են․ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը երեկ՝ հուլիսի 9-ին, հյուրընկալվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության <<Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ>> հաղորդաշարում։

Կրթության ոլորտին առնչվող հարցազրույցը հիմնականում ծավալվել է կրթական չափորոշիչների շուրջ, «Հայոց եկեղեցու պատմության» եւ «Հայոց լեզվի» շուրջ։

«Հայոց եկեղեցու պատմություն»

«Խոսակցությունները, թե «Հայոց եկեղեցու պատմությունը» դպրոցում չի դասավանդվելու, սուտ են:

Գրեթե մեկ տարի է, ինչ կառավարությունը դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն՝ արտահայտելու իր դիրքորոշումը դպրոցական ուսումնական ծրագրում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ճակատագրի վերաբերյալ, բայց դեռեւս պատասխան չենք ստացել։

Կառավարությունն ունի իր պատկերացումները դպրոցական կրթության հայեցակարգի վերաբերյալ, ներառյալ նշված առարկայի վերաբերյալ։ Առարկան դասավանդվելու է «Հայ ժողովրդի պատմություն» առարկայի շրջանակներում, քանի որ անհնար է «Հայոց եկեղեցու պատմությունը» առանձնացված համարել հայ ժողովրդի պատմությունից։

Եկեղեցին մեր մասիկն է, և անտրամաբանական է աշխարհիկ պետության համար մեկը մյուսից առանձնացնելը։

Եթե եկեղեցին ցանկանում էր այս տրամաբանության մեջ եւ այս կոնցեպտի շրջանակներում համագործակցել պետության եւ լիազոր մարմնի հետ, դրա բոլոր հնարավորությունները կային։ Մենք բաց ենք ցանկացած քննարկման համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

«Հայոց լեզու»

«Հայոց լեզվի դասաժամերի կրճատման մասին հայտարարությունները հերթական սուտ են։

Գործող չափորոշիչով « Հայոց լեզվի» համար տարրական դպրոցում տարեկան 650 ժամ է սահմանված, նոր նախագծում՝ 718։ Գործող չափորոշիչով միջին դպրոցում տարեկան 850 ժամ է սահմանված, նոր նախագծով՝ 893։ Գործող չափորոշիչով ավագ դպրոցում տարեկան 500 ժամ է սահմանված, նոր նախագծով՝ 571։

Եթե վերջին թվից հանեն առաջին թիվը, տարբերությունը կտեսնեն։

Ինչպես «Հայոց եկեղեցու պատմությունը», այնպես էլ «Մայրենին», «Մաթեմատիկան» եւ օտար լեզուները պարտադիր առարկաներ են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+