Ucom ընկերության նորանշանակ տնօրենը, ընդհանուր առմամբ, տիրապետում է ընկերությանը, փորձում են վերականգնել հեռացած մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը։ Այս մասին «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է Ucom ընկերության փաստաբան Արամ Օրբելյանը։
«Հայկ Եսայանը դիմում է գրել աշխատանիքից հեռանալու մասին, նրանից հետո մի քանի հարյուր աշխատակիցներ դիմում են գրել։ Դրանից հետ եղել է բաժնետերերի ժողով, որի շրջանակներում դիմումին ընթացք է տրվել։ Նշանակվել է նոր տնօրեն, որը , ընդհանուր առմամբ, տիրապետում է ընկերությանը, փորձում են վերականգնել հեռացած մի քանի հարյուր աշխատակիցների խնդիրը, սակայն դա չի նշանակում, որ խնդիրներ չկան․ մի քանի օր առաջ երկու օպերատորների՝ Ucom-ի և Viva-MTS-ի մոտ ցանցի տատանումների պատճառով խնդիր էր առաջացել, և այժմ գրեթե ամբողջությամբ վերականգվել են ցանցերը»,- ասաց Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ այն պնդումը՝ Ucom-ի ցանցը չի աշխատի, երբ տնօրենը դուրս կգա, տեղի չունեցավ, քանի որ ղեկավարը կարողացավ սեղմ ժամկետներում վերականգնել ցանցի կրիտիկական հատվածների նկատմամբ վերահսկողությունը, և հիմա ցանցն ակտիվ զարգացման փուլում է։
«Կախված այս գործարքի լինել-չլինելուց՝ հայկական հեռահաղորդակցության շուկայում որոշակի փոփոխություններ կլինեն կամ չլինեն։ Երբ ՏՄՊՊՀ ղեկավարը հայտնեց, որ 5 ամիս ուսումնասիրել են շուկան, հենց դա նկատի ուներ։ Այս հետազոտությունները ցույց էին տվել, որ երկու բջջային օպերատորը միգուցե առաջին հայացքից ավելի վատ է, քան երեքը, բայց երեք օպերատորը երեք մլն բաժանորդի դեպքում հնարավորություն չի ունենում կապիտալ ներդրումների նորագույն տեխնոլոգիական լուծումների մեջ, ինչը հնարավոր է երկու օպերատորի դեպքում»,- ասաց Օրբելյանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







