Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:27

Նոր աղբատար Կապանին՝ ՇՄՆ ծրագրի շրջանակում

Նոր աղբատար Կապանին՝ ՇՄՆ ծրագրի շրջանակում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի և Կապանի համայնքապետարանի սերտ համագործակցության շրջանակներում լուծվեց ՊՏԱԾ-Հ ծրագրի Կապանի տարածաշրջանի 7 թիրախային բնակավայրերի աղբահանության խնդիրը։ Այս մասին հաղորդում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

Կապանի համայնքապետարանին որպես նվիրաբերություն տրվել է 7,5 տոննա տարողունակությամբ 1 հատուկ МАЗ տեսակի աղբատար մեքենա՝ հետևի բարձման մեխանիզմով։

Համայնքին տրամադրվել է 400 կգ բեռնատարողությամբ 56 ցինկապատ աղբաման, ի թիվս՝

Ծավ՝ 13 աղբաման, Շիկահող՝ 9 աղբաման, Ներքին Հանդ՝ 6 աղբաման, Սրաշեն՝ 6 աղբաման, Ճակատեն՝ 6 աղբաման, Գեղանուշ՝ 11 աղբաման, Ձորաստան՝ 5 աղբաման։

Նախատեսված է շաբաթական 1 անգամ կանոնավոր կերպով աղբահանություն իրականացնել վերոնշյալ բնակավայրերում։

Կապանի համայնքապետարանը կոմունալ ծառայության միջոցով ապահովել է աղբամանների տեղադրման, աղբատեղիների հարթեցման և կառուցման աշխատանքները։

Աղբամաններ տեղադրվել են նաև գյուղերի հարևանությամբ գտնվող հանգստի գոտիների տարածքներում՝ ապահովելով զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող տարածքների մաքրությունը։

Հարկ է նշել, որ տարիներ ի վեր նշյալ գյուղերում աղբահանություն չէր իրականացվել, և գյուղացիները աղբի խնդիրը լուծում էին, ինչպես կարողանում էին՝ աղբը լցնելով ձորակները, հավաքելով այգիների մի հատվածում կամ այրելով, իսկ հանգստյան գոտիների այցելուներն աղբը թողնում էին հավաքույթի վայրում՝ ստեղծելով հակասանիտարահիգիենիկ իրավիճակ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+